Երբ տխրում ես դու
Ու թվում է թե խավար է եւ մութ,
Այդ լռության մեջ մի ձայն կա շատ մեղմ ,
Որ կշշնջա ՝դու մի վախեցիր,
Դու շատ ուժեղ ես։
Քո սրտի խորքում մի հուր կա թաքուն,
Որ միշտ կվառի ու կլուսավորի ամենամութ օրը քո կյանքի։
Քո քայլերի մեջ կա անտեսանելի
մի ուժ ու մի լույս
Քո երազներում ՝արեւ վառվռուն։
Թույլ մի տուր երբեք,որ վիշտը մարի
Քո ներսի լույսը՝քո գանձն ամենամեծ։
Ու եթե երբեմն ընկնես՝դու հիշիր
Դու քեզ բարձրացրու ու սիրտդ կասի
«Ոչինչ չի կոտրում նրան,ով գիտի ՝
Լույսը դրսում չէ….լույսը քո մեջ է»։
8րդ«Ա»դասարան,դասղեկ՝Նվարդ Խաչատրյան





